211652_close_icon
views-count5134 դիտում article-date 10:31 27-06-2020

Եթե ծայրամասում էլ է գույքահարկը մեծ բեռ լինելու քաղաքացու համար, այդժամ նա ու՞ր գնա, երկրից գնա՞, թե՞ վարձով ապրի. Ռուսլան Բաղդասարյանը` գույքահարկի բարձրացման մասին

Երեկ սկսված բնիկ երևանցիների ֆլեշմոբը ցույց է տալիս գույքահարկի դեմ թանկացման դեմ մեր քաղաքացիների դժգոհությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը` անդրադառնալով գույքահարկի բարձրացման թեմային: «Մի քանի անգամ հարցազրույցներումս մանրամասն անդրադարձել եմ այդ հարցին, դրա թե՛ կիրառման ժամանակի, թե՛ ձևի աբսուրդայնությանը: Բազմաթիվ համաքաղաքացիներիս համար անհասկանալի է, թե ինչ կապ ունի գույքահարկի թանկացումը բնիկ երևանցի լինելու հետ: Կարծում եմ` բոլորին արդեն պարզ է, որ ամենաշատը թանկանալու են Երևանի կենտրոնի բնակարանները: Իսկ քանի որ իշխանությունները մի թեզ էին շրջանառում` թե ով է ասել, որ կենտրոնում ապրողը, եթե չի կարողանում վճարել իր թանկ գույքի հարկը, պիտի ապրի կենտրոնում, և առաջարկում էին այդ գույքը վաճառել ու գնալ ծայրամասերում ավելի մատչելի բնակարան ձեռք բերել: Բայց այդ թեզը շրջանառողները դեռ չեն ասել, իսկ, եթե ծայրամասում էլ է թանկացած գույքահարկը մեծ բեռ լինելու քաղաքացու համար, այդժամ ու՞ր գնան, երկրից գնա՞ն, թե՞ վարձով ապրեն: Այսինքն` մարդկանց փողի խաթր տեղահան են անում: Ու այս խնդիրը վերաբերում է բոլոր բնակավայրերին: Այս դժգոհությունը կա նաև բնիկ վանաձորցիների, գյումրեցիների, ջերմուկցիների ու ընդհանրապես մեր պետության բոլոր քաղաքացիների մոտ: Ուղղակի ամենածանր հարվածը ստանալու են Երևանի կենտրոնում բնակվող մեր հայրենակիցները: Հ.Գ. հա մեկ էլ խոսքս այս իշխանությանը` կարող է՞ շնորհակալություն եք ակնկալում, որ անցյալ տարի կադաստրային արժեքի գնահատման օրենքով թանկացրիք մի 25-30 անգամ, իսկ հիմա այս օրենքով թանկացումը դառնում է 8-15 անգամ»,-գրել է Ռուսլան Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր