211652_close_icon
views-count205622 դիտում article-date 19:38 13-09-2016

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 23-ամյա մայրը պնդում է՝ երկվորյակ երեխաս իր ոտքով մտավ հիվանդանոց. ծնունդիս նրա դին տվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղում բնակվող Հռիփսիմե Ղարիբյանը չգիտի՝ ինչ պատասխանի 2,5 տարեկան երկվորյակ տղային՝ Սամվելին: Երեխան քանի օր է՝ կանգնում է եղբոր՝ Հարությունի մեծադիր նկարի առջև ու անընդհատ կրկնում. «Մամա, Աութ, մամա Աութ»: Ինչ իմանա երեխան, որ եղբայրը , ով իրենից 5 րոպե առաջ է ծնվել՝ այլևս չկա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում երկվորյակների մարը՝ Հռիփոսիմեն ասում է. «Սեպտեմբերի 5-ին երեխան միքիչ թուլություն է ունենում և ջերմում է: Նրան տեղափոխում են Երևանի Բաբլոյանի անվան հիվանդանոց, որտեղ հետազոտելուց հետո տեղափոխում են Ծերեթելի փողոցի վրա գտնվող Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Երեխան ինքնուրույն քայլելով, խոսելով՝ մտնում է հիվանդանոց՝ իմ ձեռքը բռնած: Հանձնում ենք բժիշկներին, ովքեր միանգամից ոչ տանում, ոչ բերում են , պատասխանում են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Մեր հարցին՝ ինչպես կարող է ծանր երեխան քայլելով ու խոսելով մտնի հիվանդանոց՝ նրանք չեն կարողանում պատասխան տալ, այլ միայն ասում են՝ մայրիկ, դուք դրսում սպասեք: Մեկ օր անց երեխայի վիճակաը դառնում է օրհասական ու մենք վստահ ենք, որ դա եղել է Ծերեթելիի բժիշկների մեղքով, ովքեր ցուցաբերել են անպաստախանատու վերաբերմունք ու բժշկին ոչ վայել պահվածք: Տեսնելով, որ երեխայի կյանքը մազից է կախված, Ծերեթելիից ռեանիմոբիլով տղայիս տեղափոխում են նորից Բաբլոյանի հիանդանոց, որտեղ բժիշկները ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի փրկեին մահվան ճիրաններում հայտնված երեխայիս կյանքը: Ցավոք, սեպտեմբերի 8-ին հիվանդանոցից մեզ տեղեկացնում են, որ երեխան մահացել է: Ճիշտ է՝ իմ հրեշտակին հետ չեմ բերի, սակայն ուզում եմ, որ մեղավորները պատժվեն, իսկ այս դեպքում մեղավորը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի այն բժիշկներն են, որոնց անփութության պատճառով երեխաս չկա՝որպեսզի մյուսների դաս լինի: Անգամ թշնամուս չեմ ցանականա այն վիշտը, որ ապրում եմ ես: Ծերեթելիի բժշիկները ծնունդիս նվեր արեցին՝ ինձ տալով երեխայիս դին: Խնդրում ու պահանջում ենք պատկան մարմիններից, որպեսզի պատասխանատվության ենթարկեն մեղավորներին»: [b]Մահացած 2,5-ամյա Հարություն Մարտիրոսյան [/b] [img]/ups/images/0321143001473781200319812.jpg[/img] Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր