211652_close_icon
views-count66441 դիտում article-date 15:44 11-05-2020

Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են 37-ամյա ճիվաղին. նրա ծեծի հետևանքով կնոջ մայրը մահացել էր, իսկ նա ահազանգել էր, թե հովվաշունն է գզել տարեց կնոջը, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 10-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են Լոռու մարզի Ծաթեր գյուղի բնակիչ՝ 37-ամյա Գուրգեն Գևորգյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բերկան է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-կետի հատկանիշներով, ով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Նա մայիսի 2-ին իր տանը իրեն պատկանող հովվաշան կապն արձակել և այնպես էր արել. որ շունը հարձակվի իր կողմից ծեծված կնոջ մոր՝ 78-ամյա Գյուլասար Մախսուդյանի վրա, և կինը մահացել էր, իսկ ճիվաղը ահազանգել էր ոստիկանություն, թե իբրև շունը հարձակվել է կնոջ մոր վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ [b]Ձերբակալված 37-ամյա Գուրգեն Գևորգյանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0755379001589197460112465.jpg[/img] Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/10/1154409/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից որոնվում էր Լոռու մարզի Ծաթեր գյուղի բնակիչ՝ 37-ամյա Գուրգեն Գևորգյանը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս կասկածվում է մայիսի 1-ին իր կնոջ մորը դաժանաբար սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, ապա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ տարիներ առաջ անհիմն հոգեբուժարան ուղարկելու վրեժի, ինչպես նաև իրեն և երեխաներին անիծելու պատճառներով Գ. Գևորգյանը մայիսի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում ծեծել, այնուհետև հոշոտելու համար իրենց տան հովվաշան կապն արձակել էր, տարել տուն և բաց թողել կնոջ մոր՝ 78-ամյա Գյուլասար Մախսուդյանի վրա, ինչից հետո շունը հոշոտել էր տարեց կնոջը, ով ստացված վնասվածքներից մահացել էր: Դրանից հետո Գ. Գևորգյանը կեղծ ալիբի էր ստեղծել, որ իբրև շունն էր դրսում հարձակվել Գ. Մախսուդյանի վրա, ու ինքը հազիվ կարողացել էր կնոջը շան երախից դուրս բերել, տեղափոխել տուն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր