211652_close_icon
views-count977 դիտում article-date 23:40 11-05-2020

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները մայիսի 9-ին, ժամը 13.00-ին, Սարդարապատ գյուղում հայտնաբերել և Արմավիրի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Քյալաշ Դ.-ին, որը 2019 թ. օգոստոսի 21-ից ՌԴ Հյուսիսային Ալանիայի Դաշնային անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Ապօրինի սահմանահատումը) 2-րդ մասի մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր