Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով հայտնվել է երրորդ տեղում
Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրերին նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11 հազար 656-ով։
Այսպիսով, վարակվածության հաստատված դեպքերի թիվն այդ երկրում կազմում է 221 հազար 344 մարդ։ Վարակվածների 46.5 տոկոսի մոտ ախտանշաներ առկա չեն։
Այդ մասին հայտնում է Ria Novօsti գործակալությունը։
Նշած ցուցանիշով Ռուսաստանը վարակվածների թվով աշխարհում երրորդն է և առաջ է անցել Իտալիայից ու Մեծ Բրիտանիայից։