Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվով երկրորդն է աշխարհում
Վերջին օրերին Ռուսաստանում COVID-19 վիրուսով վարակվածության 10,899 նոր դեպք է հաստատվել։ Ընդհանուր հաշվով՝ վարակվածների թիվը ՌԴ-ում հասել է 232,243-ի՛։
Վիրուսի հետևանքով մահացել է 2116, ապաքինվել՝ 3711 մարդ։
Դեպքերի մեծ մասն արձանարվել է
Մոսկվայում՝ 121.301,
Մերձմոսկվայում՝ 22700,
Նիժնիգորոդի մարզում՝ 5087,
Սանկտ Պետերբուրգում՝ 8050,
Կրասնոյարսկի մարզում՝ 1428։
Վարակվածների մեծ մասի մոտ կլինիկական ախտանշաններ չեն եղել։ Բժշկական հսկողության տակ է գտնվում ավելի քան 251,000 մարդ։