ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարս բաց է միայն բեռնատարների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ի ժամը 16։300-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[b]Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։