211652_close_icon
views-count3724 դիտում article-date 16:19 10-05-2020

Արսեն Թորոսյանը ուղիղ եթերում ցույց տվեց պացիենտների ախտահարված թոքերի նկարներ. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/577711.html]News.am[/url]-ը գրում է. ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` այսօր՝ մայիսի 10–ին, Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի ախտորոշիչ բաժանմունքիում ուղիղ եթերով ցույց է տվել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների թոքերի նկարներ: «Անցնում են КТ հետազոտություն, որպեսզի նաեւ թոքերի ախտահարման օբյեկտիվ պատկերը տեսնենք։ Այս հետազոտության համար նաեւ այլ հիվանդանոցներից են պացինտներ բերում։ Եվս մեկ համակարգչային տոմոգրաֆ տեղադրվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, որպեսզի այնտեղ ընդունված պացիենտները միանգամից անցնեն КТ հետո նոր տեղափոխվեն այլ հիվանդանոցներ»,– ասաց նախարարը։ Բուժաշխատողները համակարգչով ցույց տվեցին նման ախտահարված օրինակներ, որը Թորոսյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Ճեմապակու համախտանիշն է, որը բնորոշ է կորոնավիրուսային հիվանդությանը։ Փաստացի մահը վրա է հասնում, երբ թթվածինը չի մտնում արյան մեջ, քանի որ թոքային հյուսվածքներն ախտահարված են»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր