211652_close_icon
views-count13296 դիտում article-date 15:14 10-05-2020

Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ի ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի:[/color] Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: [b]Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ [color=#CC0000] Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:[/color]

Նմանատիպ նյութեր