211652_close_icon
views-count73282 դիտում article-date 12:13 10-05-2020

Աբովյան քաղաքի 32-ամյա բնակչի անհետ կորելու փաստով ոստիկանության Սևանի բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մայիսի 8-ին ոստիկանության Սևանի բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Վոլոդյա Վիրաբյանի անհետ կորելու փաստով: Այդ օրը ոստիկանության Սևանի բաժին են դիմել Վ. Վիրաբյանի հարազատները և հայտնել, որ նա Աբավյան քաղաքից եղբորը պատկանող ավտոմեքենայով եկել է Սևան, որից հետո նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն: Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ, Ծովագյուղի վարչական տարածքում՝ Սևանի ափամերձ հատվածում, հայտնաբերել են ավտոմեքենան, այնուհետև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով որոնողական աշխատանքներին ներգրավվել են Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարարներն ու Սևանի ջրասուզակները, սակայն Սևանա լճում որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել: Ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են նաև որոնվողի բաճկոնն ու բջջային հեռախուսը: Սևանա լճում որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, սակայն ոստիկանության Սևանի բաժնի, ինչպես նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները շարունակում են որոնողական աշխատանքները: Վ, Վիրաբյանի հարազատները խնդրանքով դիմում են հանրությանը. ովքեր տեղեկություններ ունեն նրա գտնվելու վայրի մասին, կարող են զանգահարել մոտակա ոստիկանության բաժին կամ 1-02 հեռախոսահամարով: [b]32-ամյա Վոլոդյա Վիրաբյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0446468001589098426365251.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր