211652_close_icon

Տոնում ենք Հաղթանակի 75 տարին՝ Հայաստանի ժողովրդի հետ վերհիշելով Երկրորդ աշխարհամարտի ողբերգություններն ու դրանց հաջորդած ազատության ուղին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

views-count2601 դիտում article-date 14:32 09-05-2020
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել Հայրենական մեծ պատերազմից, որին կից արված է հետևյալ գրառումը. «1941-1945թթ․ Արևմտյան դաշնակիցներն ու Խորհրդային Միությունը հաղթահարեցին քաղաքական տարաձայնություններն ու միավորվեցին ֆաշիզմի դեմ պայքարում։ Այս լուսանկարներում Խորհրդային Միության և ԱՄՆ-ի պատերազմական համագործակցության դրվագներ են։ Այս միավորումն անհրաժեշտ էր նացիստական ռեժիմը տապալելու համար։ Այսօր տոնում ենք Հաղթանակի 75 տարին՝ Հայաստանի ժողովրդի հետ վերհիշելով Երկրորդ աշխարհամարտի ողբերգություններն ու դրանց հաջորդած ազատության ուղին։ Մենք հիշում ու խոնարհվում ենք բոլոր նրանց առաջ, ովքեր հանուն մարդասիրության ու ազատության ոտքի կանգնեցին՝ դիմակայելու ֆաշիզմին ու ամբողջատիրական բռնապետությանը և հատկապես՝ նրանց առաջ, ովքեր հանուն դրա իրենց կյանքը տվեցին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր