Ֆրանսիայում տոնում են 2-րդ աշխարհամարտի հաղթանակի 70 ամյակը
Ֆրանսիայում տոնում են 2-րդ աշխարհամարտի հաղթանակի 70 ամյակը: Փարիզում հանդիսությունները սկսվել են նախագահ Ֆրանսուա Օլանդի Շառլ դը Գոլի հուշարձանի մոտ պսակներ դնելով:
Արարողություններին մասնակցել է նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին, որին ուղեկցել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանը:
Նախագահ Օլանդը պսակ է դրել անհայտ զինվորի գերեզմանին: Վառվել է նաև անմար կրակը:
Արարողություններին մասնակցել են դաշնակից բանակների, Դիմադրության շարժման վետերաններ, Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև օտարերկրյա առաջնորդներ: