211652_close_icon
views-count3194 դիտում article-date 20:17 08-05-2020

ՖԻՖԱ-ն ժամանակավորապես թույլատրեց թիմերին խաղի ընթացքում 5 փոխարինում կատարել

ՖԻՖԱ-ն թույլատրեց մինչև տարվա վերջը պաշտոնական մրցաշարերի խաղերում թիմերին 5-ական փոխարինում անցկացնել, որպեսզի կորոնավիրուսի պատճառով դադարեցված մրցաշարերի վերսկսումից հետո ֆուտբոլիստների ծանրաբեռնվածությունը նվազի: Այդ նախաձեռնությունն արդեն հավանության է արժանացել Ֆուտբոլային ասոցիացիաների Միջազգային խորհրդի կողմից, որը պատասխանատու է ֆուտբոլում խաղի կանոնների կարգավորմամբ: Մինչև 2020թ. վերջը թիմերը հնարավորություն կունենանխաղի ընթացքում երեք փոխարինում կատարել, իսկ ընդմիջման ժամանակ՝ ևս 2-ը, որպեսզի խաղը շատ դադարներ չունենա: ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ նշված է, որ այս քայլը միտված է կորոնավիրուսի պանդեմիայից հետո սահուն կերպով մրցաշարերի վերսկսմանը: ՖԻՖԱ-ն նշել է, որ շատ մրցաշարեր անցնելու են խիստ սեղմ ժամկետներում, ինչի առթիվ խաղացողների վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է լինելու:

Նմանատիպ նյութեր