1639 դիտում
14:15 16-08-2019
ՀՖՖ-ն գնդակներ և մարզագույք է նվիրել Մեղրիի և Ագարակի թիմերին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելուն ուղղված քաղաքականությունը, որի իրականացման քայլերից մեկը մարզային համայնքների մանկապատանեկան թիմերին նյութական և մեթոդական օժանդակության ցուցաբերումն է:
Սույն քաղաքականության շրջանակում օգոստոսի 16-ին ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն այցելել է Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Մեղրի և Ագարակ քաղաքներ, որտեղ հանդիպումներ է ունեցել տեղի մանկապատանեկան թիմերի մարզիչների և սաների հետ:
Զ. Եգանյանը մասնավորապես նշել է, որ ՀՖՖ նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ մարզերում ֆուտբոլով զբաղվելու պայմաններ ստեղծելու հարցը՝ որպես այդ ուղղությամբ կատարված գործուն քայլ մատնանշելով Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում ավարտին հասցվող 25 խաղադաշտի կառուցման փաստը:
Վերջինս նաև հավելել է, որ ՀՖՖ կողմից իրականացվող այս ծրագիրը շարունակական է և ընդգրկելու է այլ մարզեր ևս: Համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են Մեղրի համայնքում ֆուտբոլի զարգացման հնարավոր այլ տարբերակներ ևս, իսկ այցի ավարտին ՀՖՖ-ի անունից տեղական թիմերին փոխանցվել են գնդակներ և մարզագույք:
[b]ՀՖՖ նախագահի խորհրդական
[/b]
Նմանատիպ նյութեր
1457 դիտում
13:05 29-06-2019
ՀՖՖ-ն գնդակներ և մարզագույք է նվիրել Վարդենիսի մարզադպրոցին
1842 դիտում
18:02 10-05-2022
ՀՖՖ-ն Արցախի բոլոր դպրոցներին և մարզադպրոցներին գնդակներ է նվիրել
1202 դիտում
14:13 20-06-2019
Արթուր Վանեցյանը գնդակներ է նվիրել Քաղսի համայնքի դպրոցականներին
Այս բաժնից
802 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել