211652_close_icon
views-count3162 դիտում article-date 19:19 08-05-2020

Ռոբերտո Մորենո. Հաստատ գիտեմ, որ «Բարսան» ցանկանում է վերադարձնել Նեյմարին

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոն անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հավանական տեղափոխությանը «Բարսելոնա»: «Ես «Բարսելոնայի» տեղը կվերադարձնեի Նեյմարին: Ի վերջո, «Բարսայում» պետք է խաղան աշխարհի լավագույն խաղացողները, իսկ Նեյմարը՝ նրանցից մեկն է: Նա տարբերություն ստեղծող ֆուտբոլիստ է: Բացի այդ, նա իր թիմակիցներին կարողանում է ոգևորել: Ես հաստատ գիտեմ, որ «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել Նեյմարին», ասել է Մորենոն: Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 15 խաղի, դարձել 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր