211652_close_icon
views-count1068 դիտում article-date 12:45 08-05-2020

Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն այցելել է «Եռաբլուր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մայիսի 8-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Տեղի է ունեցել նաև ծառատունկի խորհրդանշական արարողություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր