211652_close_icon
views-count18863 դիտում article-date 12:32 08-05-2020

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասվել է Մ-6 միջպետական ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Դեբեդ գետի վարարման հետևանքով ջրի մակարդակը բարձրացել է՝ քշել-տանելով Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական նորակառույց ճանապարհի մի հատված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի մյուս հատվածին եևս փլուզման վտանգ է սպառնում: Փրկարարները, ՃՇՇ աշխատակիցներն ու մարզպետարանի ներկայացուցիչները սահմանազատել են տարածքը, այնուհետ մեծ քարեր բերել, լցրել փլուզված վայրում: Մասնագետները քննարկում են խնդրի՝ թեկուզ ժամանակավոր լուծման տարբերակները: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր