779 դիտում
21:59 07-05-2020
Ֆուտբոլի մարզական հոսք՝ ավագ դպրոցում
Դեռևս 2009 թվականի սեպտեմբերից սկսած՝ Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում, որպես ֆիզիկական կուլտուրայի երրորդ դասաժամ, դասավանդվում է «Ֆուտբոլ» առարկան։
11 տարի անց՝ 2020 թվականի ապրիլի 17-ին, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ավագ դպրոցում «ֆուտբոլ» մարզաձևի մարզական հոսք ձևավորելու մասին։
Շուրջ 2 տարվա քրտնաջան աշխատանքից հետո ՀՖՖ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանի, Վարդենիսի՝ Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցի ղեկավար անձնակազմի և Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտաշխատողների համատեղ ջանքերով իրականություն է դարձել մի նախագիծ, որը կարող է հրաշալի նախադեպ հանդիսանալ հանրակրթական դպրոցներում ֆուտբոլը նոր մակարդակի բարձրացնելու համար:
Գեղարքունիքի մարզում ՀՖՖ ներկայացուցիչ Դավիթ Դավթյանը մեզ հետ զրույցում խոսեց ծրագրի ստեղծման, կյանքի կոչելու և իրականացման պլանների մասին․
«Այսպիսի ծրագրի ստեղծման գաղափար վաղուց ունեինք։ Այն կյանքի կոչելու խթան հանդիսացավ մասսայական ֆուտբոլի զարգացման վերաբերյալ ՀՖՖ նոր ղեկավարության՝ 2018-ից ի վեր որդեգրված քաղաքականությունը և, մասնավորապես, մարզային բնակավայրերում արհեստական փոքր խաղադաշտերի կառուցումը։
Վարդենիսի՝ Հ․ Համբարձումյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Մայա Ոսկանյանի հետ որոշեցինք իրականացնել ծրագիրը, սակայն նախևառաջ պետք է գրվեր պետական կրթական ծրագիր, որը պետք է համապատասխաներ բոլոր չափանիշներին։ Դիմեցինք Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին, որտեղ ձևավորվեց այս հարցով զբաղվող աշխատանքային խումբ։
Ծրագիրը կազմելուց և մշակելուց հետո դիմեցինք ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Ապրիլի 17-ին կայացվեց սեպտեմբերից ծրագրի գործարկման որոշում։ Խմբում կարող է լինել նվազագույնը 13, առավելագույնը՝ 16 աշակերտ։ Ֆուտբոլ մարզաձևով հետաքրքրված աղջիկները նույնպես կարող են միանալ հոսքին։
Ավագ դպրոցում ֆուտբոլի դասավանդումը կարող է նպաստավոր լինել ապագայում ինչպես ֆուտբոլիստ, այնպես էլ մարզիչ կամ մրցավար դառնալու գործում։
Նախատեսում ենք հրավիրել մասնագետներ ՀՖՖ-ից և Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից, ովքեր իրենց դասախոսություններով և գործնական քննարկումներով ամուր հիմք կդնեն մեր աշխատանքը արդյունավետ դարձնելու համար։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՖՖ-ին՝ ֆուտբոլում մարզչական բարձրակարգ կրթությունը կարևորելու համար»:
Նմանատիպ նյութեր
1138 դիտում
13:34 11-12-2014
«Հարավային հոսք»-ի փոխարեն կառուցվող նոր գազատարը կանվանվի «Թուրքական հոսք»
6475 դիտում
22:59 15-07-2020
ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2»-ի և «Թուրքական հոսք»-ի հանդեպ
Այս բաժնից
859 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում