211652_close_icon
views-count4101 դիտում article-date 21:06 07-05-2020

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թարմփը հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջընթացը։ Բացի այդ, ինչպես նշել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը, Թրամփը կրկին հաստատել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է զինատեսակների նկատմամբ արդյունավետ վերահսկողությանը, ինչը միավորում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Չինաստանին։ Նա նշել է, որ ԱՄՆ պատրաստ է ապագա քննարկումներին՝ զինվելու թանկ մրցավազքից զերծ մնալու նպատակով։ Միաժամանակ, Կրեմլում ընդգծել են, որ Պուտինը և Թրամփը շնորհավորանքներով են փոխանակվել ֆաշիզմի դեմ պայքարում տոնած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր