15863 դիտում
18:20 07-05-2020
Կորոնավիրուսով վարակված երեխաների բարդացած դեպքերի բժշկական օգնությունը ստանձնել է «Արաբկիր» բժշկական համալիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Առողջապահության նախարարության ծրագրով՝ COVID-19-ով վարակված երեխաների բարդացած, ինչպես նաեւ տարբեր հիվանդություններով զուգակցված դեպքերի բժշկական օգնությունը ստանձնել է «Արաբկիր» բժշկական համալիրը:
Աշխատանքը կազմակերպելու համար համալիրը բաժանվել է երեք մասի.
Առաջինը COVID-վարակված պացիենտներին սպասարկող մասն է, որտեղ 1 ամիս անընդմեջ աշխատել են բուժաշխատողները` երկու հերթափոխով, իզոլացված պայմաններում:
Երկրորդ մասը COVID-կասկածելի եւ կոնտակտավոր պացիենտների ժամանակավոր մեկուսացման բաժանմունքն է, որտեղ իրականացվում է COVID-թեստավորում: Այս բաժնում նույնպես բուժաշխատողների մի մասը գտնվում էր մեկուսացված պայմաններում։
Երրորդ մասում բժշկական օգնություն են ստանում այն պացիենտները, որոնց COVID-թեստը տվել է բացասական պատասխան կամ նրանք ի սկզբանե չեն համարվել COVID-կասկածելի:
Մտավախությունը, թե COVID-կասկածելի, կոնտակտավոր եւ հաստատված պացիենտների հետ աշխատողները վաղ թե ուշ վարակվում են կորոնավիրուսով, փարատվել է` շնորհիվ «Արաբկիր» ԲՀ-ի թիմի անթերի աշխատանքի: COVID-19-ը սպասարկող մեր բոլոր բուժաշխատողները ենթարկվել են թեստավորման եւ ստացել բացասական պատասխան:
«Իզոլացված թոքաբանական /COVID/» եւ «Ժամանակավոր մեկուսացման» բաժանմունքներում աշխատանքը կազմակերպվել է հատուկ պաշտպանիչ համազգեստով եւ անհատական պաշտպանության մյուս միջոցներով: Նախքան այս բաժիններ աշխատանքի մտնելը բուժաշխատողները հատուկ դասընթաց են անցել. բժշկական համալիրի համաճարակաբանը նրանց սովորեցրել է աշխատանքի անվտանգության եւ կանխարգելիչ վարքագծի կանոնները:
COVID-19-ի նկատմամբ այս լոկալ հաղթանակը թույլ է տվել «Արաբկիր» ԲՀ-ին վերանայել աշխատանքի կազմակերպումը:
Հատուկ բաժանմունքներում հերթապահությամբ աշխատող բուժքույրերն ու սանիտարներն այսուհետ կկարողանան դուրս
գալ բաժանմունքից եւ գիշերել տանը, իսկ բժիշկները COVID-պացիենտների առավոտյան համայցից հետո կշարունակեն իրենց աշխատանքը բժշկական համալիրում՝ սովորական ռեժիմով:
Արտակարգ իրավիճակում բժշկական օգնության կազմակերպումը մեծ ծախսեր է պահանջում, բայց ոչինչ չի կարող լինել ավելի թանկ, քան պացիենտների եւ բուժանձնակազմի առողջությունը:
COVID-ը կարելի է հաղթել միայն պրոֆեսիոնալիզմով և կարգապահությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4594 դիտում
22:10 29-05-2020
Կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող կանայք կարող են շարունակել կրծքով կերակրումը. ՅՈՒՆԻՍԵՖ
46785 դիտում
18:58 27-03-2020
Կորոնավիրուսով վարակված 329 անձանցից 151-ը Երևանից են․ հրապարակվել է հաստատված դեպքերի տվյալները՝ ըստ մարզերի
30655 դիտում
09:44 22-03-2018
«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրինության արձագանքը՝ «Արաբկիր» ԲԿ-ում բուժում ստացող 2-ամյա երեխայի մոր մեղադրանքներին
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»