211652_close_icon
views-count46791 դիտում article-date 18:58 27-03-2020

Կորոնավիրուսով վարակված 329 անձանցից 151-ը Երևանից են․ հրապարակվել է հաստատված դեպքերի տվյալները՝ ըստ մարզերի

ՀՀ ԱՆ հիվանդություների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի: Ըստ այդմ՝ ամենամեծ թվով հիվանդները Երևանում են՝ 151 վարակված։ Երևանին հաջորդում է Կոտայքի մարզը, որտեղ արձանագրվել է կորոնավիրուսի 57 դեպք, այնուհետև Արարատի մարզն է՝ 56 դեպք, Շիրակի մարզում՝ 5, Լոռիում և Սյունիքում՝ երկուական դեպք։ Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 329 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվը 18 է, փաստացի բուժվողներինը՝ 311, բացասական թեստերը՝ 1625, մահվան ելքերը՝ 1: Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուս է հաստավել նաև 5 զինծառայողների մոտ, նրանցից ոչ մեկը թոքաբորբ չունի։ [img]https://st0.shamshyan.com/editor/0107381001585322850399133.jpg[/img]

Նմանատիպ նյութեր