211652_close_icon

ՀՀ ԱԺ-ում ընթանում են հերթական քառօրյա նիստերը. ՈՒՂԻՂ

views-count2526 դիտում article-date 10:27 07-05-2020
ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 7-ին, շարունակվում են խորհրդարանի հերթական քառօրյա նիստերը: Նախօրեին պատգամավորները քննարկել են ՀՀ Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցy: Այն ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում ընդգրկված է 27 հարց, որոնց շարքում են նաեւ՝ • «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույց, • Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգելու մասին, • «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին, • «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին, • «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, • «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, • Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր