211652_close_icon
views-count3127 դիտում article-date 22:01 06-05-2020

Դիբալան 1,5 ամիս հիվանդ լինելուց հետո կորոնավիրուսից ապաքինվել է

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ապաքինվել է կորոնավիրուսից: Իտալական ակումբը հաստատել է, որ արգենտինացին թեստ է հանձնել, որը բացասական արդյունք է ցույց տվել: Դիբալան մարտի 21-ին էր հայտարարել, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, թեպետ հիվանդության մասին առաջին լուրերը հայտնվել էին դեռևս մարտի 13-ին: Ապրիլի վերջում հաղորդվել էր, որ Դիբալան չորրորդ անգամ է թեստ հանձնել, և այն դրական արդյունք էր ցույց տվել: Այժմ 26-ամյա հարձակվողը լիովին առողջ է: Նա այլևս չի գտնվի տնային ինքնամեկուսացման մեջ: Հիշեցնենք, որ «Յուվենտուսում» կորոնավիրուսով վարակվել էին նաև պաշտպան Դանիելե Ռուգանին և կիսապաշտպան Բլես Մատյուիդին: Նրանք երկուսն էլ ապաքինվել էինք ապրիլի կեսերին:

Նմանատիպ նյութեր