Գերմանիան հաղթահարել է կորոնավիրուսի համավարակի առաջին փուլը. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պնդմամբ՝ իր երկիրը հաղթահարել է COVID-19-ի համավարակի առաջին փուլը։
Ինչպես հաղորդում է Inerfax-ը, կանցլերն այդ մասին ասել է Բեռլինում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։
«Համավարակի առաջին փուլը մենք անցանք. սակայն դեռ ճանապարհին ենք, մենք հասել ենք վիրուսի տարածման դանդաղեցման նպատակին»,-ասել է Մերկելը։
Վերջինիս խոսքով՝ այժմ արդեն կարելի է խոսել հասարակության նկատմամբ սահմանափակումների մասին։
Հիշեցնենք, որ Գերմանիայում վարակակիրների թիվը կազմում է 167.239, մահացել է 3993 պացիենտ, ապաքինվել՝ 137,400-ը։