818 դիտում
19:56 04-05-2020
Մայիսի 4-ից թույլատրվում են հավաքական թիմերի մարզումներն ու ուսումնամարզական հավաքները
Արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշմամբ արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում նոր փոփոխություններ են կատարվել։
Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Մայիսի 4-ից մասնակի գործունեություն է թույլատրվում նաև սպորտային բնագավառում, մասնավորապես.
սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար,
սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով։
Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը՝ պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 մարզական ֆեդերացիաներին թույլատրվում է մայիս 4-ից վերսկսել մարզաձևերի տարբեր տարիքային խմբերի (մեծահասակ, երիտասարդ և պատանի) հավաքական թիմերի մարզումները և ուսումնամարզական հավաքները՝ պահպանելով պարետատան և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումները:
Նմանատիպ նյութեր
3489 դիտում
14:01 26-03-2020
ՍՈՒ-30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1432 դիտում
15:25 26-11-2019
ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջերը՝ ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի կազմում
Այս բաժնից
1669 դիտում
14:30 29-09-2024
Էլինա Ավանեսյանը պարտվեց, Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/4 եզրափակիչ
1867 դիտում
11:39 29-09-2024
Ոչ մեկին չեմ աջակցում, չեմ էլ աջակցելու. Գագիկ Ծառուկյանը՝ Բագրատ Սրբազանին սատարելու մասին. tert.am
1306 դիտում
11:26 29-09-2024
«Փյունիկը» սեփական խաղադաշտում վստահ հաղթանակ է տարել «Արարատի» նկատմամբ