3582 դիտում
14:25 04-05-2020
Ինչպե՞ս տեղափոխել եւ հուղարկավորել կորոնավիրուսից մահացած անձին. Արցախի պարետի նոր որոշումը
Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել, որը վերաբերում է կորոնավիրուսից մահացած անձի տեղափոխմանն ու հուղարկավորությանը:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով Արցախի նախագահի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրի 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերի՝ որոշում եմ՝
Սահմանել արտակարգ իրավիճակի ժամանակահատվածում կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձանց մահվան դեպքում դիակների տեղափոխման եւ հուղարկավորության կանոնները:
Արցախի Առողջապահության նախարարին, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ ապահովել սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Այս որոշման կանոններում մանրամասն նկարագրվում են բոլոր այն պահանջները, որը պետք է պահպանել դիակը փակելիս:
Նշվում է, որ մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով: Դիակի ժամանակավոր պահման վայրը, նաեւ դիակը տեղափոխող մեքենան ամբողջովին ախտահանվում են: Դագաղը բացելն արգելվում է:
Մահացածի հագուստները պետք է լվանալ 60-90 աստիճան ջրով եւ լվացքի փոշիով:
Նմանատիպ նյութեր
9417 դիտում
21:27 17-04-2020
Ինչպես պետք է կորոնավիրուսից մահացած անձանց դիակները տեղափոխվեն Հայաստան և հուղարկավորվեն․ պարետի որոշումը
2845 դիտում
16:07 06-06-2020
Արցախի պարետի նոր որոշումը. Շահումյանի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են ժամանակավոր սահմանափակումները
Այս բաժնից
628 դիտում
19:33 14-05-2024
Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել
487 դիտում
14:41 14-05-2024
Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. Բայրամով
547 դիտում
22:47 13-05-2024
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում