Սա ոչ միայն ապօրինություն է և կարող է առաջացնել զգալի իրավական հետեւանքներ, այլեւ վնասում է մեր կենսամիջավայրին. Հակոբ Կարապետյան
Երեւանի աղբահանության եւ սանմաքրման հիմնարկը մաքրում է «Կորեայի ձոր» կոչվող տարածքը շինաղբից եւ այլ թափոններից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով նաեւ տեսանյութեր է հրապարակել:
«Խնդրում ենք, հատկապես շինաշխատանքներ իրականացնող քաղաքացիներին եւ կազմակերպություններին՝ զերծ մնալ աղբը տարածքում թափելուց։ Դա ոչ միայն ապօրինություն է եւ կարող է առաջացնել զգալի իրավական հետեւանքներ, այլեւ առաջին հերթին, վնասում է մեր կենսամիջավայրին»,-գրել է նա: