211652_close_icon

Մեր եկեղեցին վտանգված է այսօր, ոչ միայն Մայր Աթոռը, այլեւ համայն եկեղեցին. Բագրատունի

views-count352 դիտում article-date 16:20 06-12-2025
Մեր եկեղեցին վտանգված է այսօր, ոչ միայն Մայր Աթոռը, այլեւ համայն եկեղեցին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին:

«Պայքարի վերանորոգման ուխտի պահն է, այլ ելք չունենք, այնպիսի իրավիճակում ենք, որ պայքարի դրոշը պիտի բարձրացնենք։ Եկեղեցին է այն ողնաշարը, որ պահել է մեր ազգին, երբ չունեինք պետություն։ Այսօր հարվածում են այն հոգեւորականներին, որոնք պաշտպանում են եկեղեցին։ Մենք պարտավոր ենք պահել ու պահպանել Եկեղեվին՝ ուր էլ լինի՝ Էջմիածին, Անթիլիաս թե պատրիարքություն»,– ասել է Բագրատունին։

Նշենք, որ ՀՅԴ–ան այսօր նշում է հիմնադրման 135–ամյակը։
 

Նմանատիպ նյութեր