211652_close_icon
views-count33668 դիտում article-date 15:22 01-05-2020

Կասկադյորական ավտովթար Կապանում. 28-ամյա վարորդը 3.5 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել է «Վաչագան» գետում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ՝ 28-ամյա Դավիթ Պ-ն իր վարած Mercedes մակնիշի 36 PM 463 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 3.5 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել «Վաչագան» գետում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Կոստանյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր