Մեր մասին դատելու են ըստ մեր բարոյականության․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Համավարակի պարտադրած ապրելակերպը, ամեն ինչից զատ, մեզ մղում է մարդու և մարդկության կյանքի իմաստի մասին բնավ ոչ ավելորդ մտորումների: Թվում է՝ ամեն ինչ ասված է: Եվ իրոք՝ «Ամեն ինչ ունայն, երազ անցավոր։ Աստղ էլ որ լինես՝ պիտ հանգչիս մի օր»:- Ասել է Ավետիք Իսահակյանը և... դարձել հայոց երկնակամարի ամենավառ աստղերից մեկը:
...Վստահաբար՝ մարդկությունը կհաղթահարի ներկայիս ճգնաժամային վիճակը: Հաջորդ սերունդները վերստին կորոնեն և կձևակերպեն կյանքի իմաստի հիմնախնդիրը՝ իրենց ժամանակին, իրենց առջև ծառացած խնդիրներին համապատասխան: Նրանց, հուսանք, հարկ չի լինի մտահոգվելու մարդկության իսպառ բնաջնջման վտանգով: Եվ մեր մասին դատելու են ոչ այնքան ըստ մեր գիտական և տեխնիկական նվաճումների, այլ ըստ մեր իմաստնության, բարոյականության, մարդու և ողջ մարդկային քաղաքակրթության գոյության իմաստին տված մեր պատասխանների»:
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]