781 դիտում
21:13 30-04-2020
Ֆրանսիայի առաջնությունը հայտարարվեց ավարտված. ՊՍԺ-ն 9-րդ անգամ դարձավ չեմպիոն
Այսօր կայացավ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ Լիգայի նիստը, որտեղ որոշում կայացվեց ավարտել Լիգա-1 և Լիգա-2-ի մրցաշրջաններն ավարտվել:
Այդպիսով, ՊՍԺ-ն պաշտոնապես հռչակվեց չեմպիոն: Կորոնավիրուսի պատճառով առաջնությունը դադարեցնելու պահին փարիզցիները առաջատարն էին՝ 12 միավորով գերազանցելով «Մարսելին»: ՊՍԺ-ն 9-րդ անգամ դարձավ չեմպիոն:
Բարձրագույն լիգայից դուրս թռան «Ամյենն» ու «Թուլուզան», իսկ Լիգա-2-ից բարձրացան «Լորյանն» ու «Լանսը»:
Աղյուսակում տեղերը բաշխվել են արդյունավետության ինդեքսի հիման վրա, որը հաշվարկվել է՝ հաշվի առնելով բոլոր խաղացած հանդիպումներում վաստակած միավորները:
Հավասար միավորների դեպքում հաշվի են առել թիմերի միջև խաղի արդյունքը: Այդ իսկ պատճառով մրցաշարային վերջնական աղյուսակը այլ տեսք ունի, քան՝ մինչև մրցաշարի դադարեցումը:
Նմանատիպ նյութեր
2244 դիտում
22:29 07-08-2015
Ֆրանսիայի առաջնությունը մեկնարկեց. «Լիլ»-ՊՍԺ. ուղիղ միացում
995 դիտում
15:40 08-05-2014
ՊՍԺ-ն` Ֆրանսիայի չեմպիոն. տեսանյութ
Այս բաժնից
1426 դիտում
11:38 29-04-2024
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից. ArmSport.am
1519 դիտում
23:14 28-04-2024
Հայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներին
1159 դիտում
22:12 28-04-2024
Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում