1039 դիտում
18:36 30-04-2020
2021 թ․ Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ամառային 16-րդ փառատոնը կհետաձգվի
Սլովակիայի Բանսկա Բիստրիցայում նախատեսված 2021 թ․ Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ամառային 16-րդ փառատոնը կհետաձգվի։ Ոոշումը կայացվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի նոր ժամկետների մասին հայտարարությունից հետո։
Միջոցառումը նախատեսված էր անցկացնել հուլիսի 25-31-ը, բայց այդ դեպքում այն համընկնելու էր օլիմպիական խաղերի հետ, որոնք տեղի կունենան հաջորդ տարվա հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։
Փառատոնի կազմկոմիտեի համոզմամբ այդ խաղերը միանշանակ չեն կայանա նախատեսված ժամկետներում։ Արդեն սկսվել են քննարկումները Եվրոպայի օլիմպիական կոմիտեների ասոցիացայի, եվրոպական այն ֆեդերացիաների հետ , որոն մարզաձևերը ընդգրկված են ծրագրում։ Այնտեղ ասվում է, որ փառատոնին կմասնակցեն 14-18 տարեկան մարզիկները, որոնք կմրցեն տասը մարզաձևերում ՝ տրիաթլոն, լող, լողափնյա վոլեյբոլ, ձյուդո, բասկետբոլ, աթլետիկա, մարմնամարզություն, հանդբոլ, հեծանվասպորտ և թենիս։
Նմանատիպ նյութեր
1524 դիտում
20:22 01-06-2022
Հուլիսի 24-ին կմեկնարկի Եվրոպայի ամառային օլիմպիական պատանեկան 16-րդ փառատոնը
Այս բաժնից
1201 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1195 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1441 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը