3934 դիտում
10:35 30-04-2020
Իշխանավորները և քաղաքական վերնախավը պետք է սահմանափակեն իրենց «տղայական» դրսևորումները․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երկու օրվա ընթացքում տեղի են ունեցել մի քանի մանր, ընթացիկ իրադարձություններ, ինչպես նաև մեկ լուրջ միջադեպ:
Նախ՝ մանրերի մասին: Վարչապետի մամուլի խոսնակը քրեական մեղադրանքներ է առաջ քաշել նախկին իշխանավորների ներկայացուցիչների դեմ, Երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է, որից հետո խոսնակը երկու անգամ պատասխանել է պատասխաններին:
Ազգային ժողովում պատգամավորները վիճեցին՝ օգտագործելով ոչ պառլամենտական արտահայտություններ, իսկ հետո ներողություն խնդրեցին, բայց ոչ թե իրարից, այլ՝ լսարանից: Երեկ փողոցում կռվեցին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և «Ադեկվադներ» խմբի անդամները, որից հետո իրար մեղադրեցին հարձակման համար:
Ինքնին սովորական, մեկ-երկու օրում մոռացվող իրադարձություններ են: Բայց «վերնախավի»՝ մեզ արդեն 30 տարի ծանոթ վարքը շարունակում է օրինակ ծառայել շարքային քաղաքացիների համար, և առաջացնում է, ինչպես առաջ էին սիրում ասել, «կումուլյատիվ էֆեկտ», երբ մանր կաթիլները կուտակվելով և «իրար ուժ տալով» վերածվում են հորդառատ անձրևի:
Լուրջ միջադեպ էր, իհարկե, Գավառի բժշկական կենտրոնի վրա մի քանի տասնյակ (ասում են նույնիսկ՝ մի քանի հարյուր) հոգով հարձակվելը, ավերածություններ պատճառելը, վիրավոր մարդկանց նկատմամբ բռնություն կիրառելը: Բռնությունն իրականացնողներն ու արդարացնողները, բնականաբար, առաջնորդվում են «թասիբի» և «դուխի» մասին իրենց պատկերացումներով, բարեկամների սպանության համար «արդար վրեժ լուծելու» ցանկությամբ: Հիմքում՝ պետության և իրավունքի հանդեպ թերահավատությունն է:
Եկեք ազնվորեն արձանագրենք, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության մտածելակերպը նույնն է մնացել: Ընդ որում, այն ձևավորվել է ոչ «նախորդ», ոչ էլ «նախորդի նախորդ» իշխանությունների օրոք: Կարող եմ վկայել, որ այդ նույն արժեքային համակարգը գոյություն ուներ նաև անկախությունից առաջ և, ենթադրում եմ, կար անգամ 20-րդ դարում պետություն կառուցելու մեր փորձերից առաջ: 30 տարում, առավել ևս՝ մեկ կամ մի քանի հեղափոխություններով այդ մտածելակերպը հնարավոր չէ փոխել:
Իսկ ի՞նչ է հնարավոր անել: Այստեղ անելիք ունեն մի կողմից մտավորականները (ինչպես էլ նրանց անվանենք), մյուս կողմից՝ պետական և քաղաքական վերնախավը: Առաջինները պետք է մերժեն օրինազանցությունը և բռնությունը, այդ թվում՝ ոչ պատշաճ բառապաշարը՝ անկախ նրանից, թե ով և ինչու է դրանք կիրառում, պիտի քարոզեն այն արժեքները, որոնք ընկած են մեր ազգային ինքնության հիմքում: Իշխանությունները նախ պարտավոր են կատարյալ վերահսկողություն սահմանել իրավիճակի հանդեպ, որպեսզի ոչ մեկի մտքով այլևս չանցնի անկարգություններ հրահրել: Իսկ իշխանավորները և քաղաքական վերնախավը պետք է խստորեն սահմանափակեն իրենց «տղայական» դրսևորումները, իրենց խոսքը և վարքը՝ գիտակցելով, որ դրանք կարող են «մոդել» հանդիսանալ մնացած հասարակության համար»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2228 դիտում
10:44 16-12-2016
Մենք և իշխանավորները ապրում ենք զուգահեռ, չհատվող իրականությունների մեջ. «Առավոտ»
2707 դիտում
10:27 14-05-2021
Երբ գործը հասնում է ադրբեջանական ոտնձգություններին, իշխանավորները դառնում են անվնաս փիսիկներ․ «Առավոտ»
8882 դիտում
10:48 08-09-2018
Ինքնիշխանությանը, արժանապատիվ կեցվածքին՝ այո, ավելորդ «դուխավիկությանը» և տղայական մոտեցումներին՝ ոչ․ «Առավոտ»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»