211652_close_icon
views-count3039 դիտում article-date 10:23 30-04-2020

Ջերմոցային տնտեսություններն ակնկալում են գազի վարձավճարների մարման հետաձգում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ջերմոցային տնտեսությունների բնականոն գործունեության համար, բնականաբար, ստեղծված իրավիճակը չէր կարող նպաստավոր պայմաններ ստեղծել: «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գևորգյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ թիրախում հայտնվել են հատկապես ծաղկի մշակությամբ զբաղվող տնտեսվարողները: Նշենք, որ օդային հաղորդակցության փակ լինելու պատճառով այն տնտեսվարողները, որոնք կարողանում էին, օրինակ, վարդի մեծ խմբաքանակ արտահանել դեպի ՌԴ, որտեղ սպառման պահանջարկը մեծ էր, այս անգամ աճեցրածն անգամ ներքին շուկայում սպառելու խնդիր են ունեցել: Ոչ բարենպաստ վիճակում են հայտնվել նաև բանջարեղեն մշակող ջերմոցները: Հիմնական աջակցությունը, որն ակնկալում են ջերմոցային տնտեսությունները, գազի վարձավճարների մարման հետաձգումն է, որի ուղղությամբ ասոցիացիան արդեն աջակցության փաթեթ է ներկայացրել ԱԺ: «Ցանկալի է, որ յուրաքանչյուր ֆերմերի հետ առանձին բանակցություններ տարվեն ժամկետների երկարացման հետ կապված: Սա միակ արդյունավետ միջոցն է, որ տնտեսվարողը շարունակի աշխատել արտադրանքի մշակման ուղղությամբ և կարողանա պահպանել բերքատվությունը: Նախնական տվյալներով, բանակցություններ են տարվել «Գազպրոմ» ՓԲԸ-ի հետ, և հավանական է, որ գազի մարման ժամկետները երկարաձգվեն: Այդ մասին հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին»,- նշեց Պողոս Գևորգյանը՝ հավելելով, որ ջերմոցային տնտեսություններում գրանցված բոլոր աշխատակիցները կարողացել են աջակցության գործիքներից օգտվել»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր