211652_close_icon
views-count879 դիտում article-date 11:26 30-04-2020

Արմավիրի մարզի բնակիչը կամավոր զենք-զինամթերք է հանձնել. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ս.թ. ապրիլի 29-ին ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչություն է ներկայացել ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ Ա.Հ.-ն, ով կամավոր հանձնել է դեռևս Արցախյան ազատամարտից իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը, 2 պահունակները, տարբեր տրամաչափի փամփուշտներ, «Ֆ-1» տեսակի նռնակներ և պայթուցիչ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Կամավոր հանձնված զենքը և ռազմամթերքը ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դատաձգաբանական փորձաքննություններ նշանակելու նպատակով: Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր