211652_close_icon
views-count705 դիտում article-date 23:08 29-04-2020

Անցնող 2 տարվա մեջ հասարակությունը երկփեղկվեց, երբ սկսեցին բաժանել սևերի ու սպիտակների. «Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում դադարեցնել ատելություն և բռնություն տարածելու բոլոր մեթոդները

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հավատարիմ է իր առաքելությանը, այն է՝ սատար կանգնել խոսքի ազատությանն ու դատապարտել բռնությունը: Վերջին օրերին երկրում խոսքի ազատության դեմ արշավը, ատելության ու բռնության մակարդակը հասել են գագաթնակետին։ Անցնող 2 տարվա մեջ հասարակությունը երկփեղկվեց, երբ սկսեցին հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների։ Այս ամենը վաղ թե ուշ իր հետևանքներն ունենալու էր։ 5-րդ ալիքի դեմ արշավը, որը զուգակցվում էր ատելության խոսքով և պահանջով, որ հեռուստաընկերությունը փակվի, խոսքի ազատության դեմ ակնհայտ արշավ էր և լրատվականների ազատ աշխատանքի ակնհայտ խոչընդոտ, որը իշխանությունների կողմից չարժանացավ որևէ գնահատականի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար լրատվականին մեղադրում է այս կամ այն զանցանքների մեջ։ Բացի այդ, 99 տոկոս լրատվականներին մեղադրում է կաշառք վերցնելու ու պատվեր իրականցնելու մեջ։ Ազգային ժողովում քննարկվեց ատելության խոսքը քրեականացնելու օրինագիծը և այն պատգամավորների մեծասնության կողմից ընդունվեց և, վերջնարդյունքում, օրինագիծն անցկացվեց։ Դրանից օրեր անց, ԱԺ պատգամավորներն իրար վիրավորեցին՝ անցնելով թույլատրելի բոլոր սահամանները, և փաստացի, դեմ գնացին այն օրենքին, որն ընդունում էին։ Այդպիսով, օրենքի ողջ փիլիսոփայությունն հավասարվեց հողին, քանի որ եթե օրենքի կողմնակիցները չեն պահպանում օրենքը, եթե օրենսդիրներն են դեմ սեփական նախաձեռնություններին, ի՞նչ պետք է պահանջեն հասարակությունից։ Շատ չէր անցել ԱԺ միջադեպից, Գավառ քաղաքում տեղի ունեցավ մարտաֆիլմ հիշեցնող դեպքերի շղթա՝ կրակոցներ, վենդետայի քայլեր ու այդ ամենը, ըստ մամուլի, ոստիկանապետի և ոստիկանների աչքի առաջ։ Սա գեներացված ատելության մթնոլորտի վառ ապացույցն էր։ Այնուհետև պաշտոնական հաղորդագրության մեջ կրկին կոչ էր ուղղված լրատվականներին, և դա դեպքերից 12 ժամ հետ, երբ պաշտոնական որևէ աղբյուր չէր հերքել լրատվականներում գրվածը, որևէ բարձրաստիճան ոստիկան, պաշտոնյա չէր խոսել դեպքերի մասին։ Փաստացի, դատապարտող որևէ պաշտոնական հայտարարություն չհնչեց։ Ի վերջո, Հայաստանում ամեն օր իրար չեն սպանում կրակահերթով և 500 հոգով չեն հարձակվում բուժհաստատությունների վրա։ Այս դեպքն արժանի էր խիստ գնահատականի և հատուկ վերահսկողության, որպեսզի ատելության և բռնության մթնոլորտը թոթափվի, բայց դա չարվեց։ Փոխարենը, դատապարտեցին ազատ խոսքն ու մեղավոր հռչակեցին լրատվականներին։ Ի վերջո, Աժ պատգամավոր, փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպը զուգորդվեց երկկողմանի մեղադրանքներով, իսկ ոստիկանությունը թույլ չտվեց, որ Արթուր Դանիելյանին բժշկական օգնություն ցուցաբերեն։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում վերը նշված բոլոր դեպքերն ու կոչ է անում դադարեցնել ատելություն և բռնություն տարածելու բոլոր մեթոդները՝ պատերին ծեփելու և ասֆալտին փռելու, հասարակությունը սևերի ու սպտակների, երկուստեք հայհոյանքների բոլոր դրսևորումները։

Նմանատիպ նյութեր