Սպիտակը բոլոր գույների համախմբվածությունն է. Արմեն Սարգսյանը «սևերի ու սպիտակների» բաժանելու մասին․ NEWS.am
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հասարակությանը «սևերի ու սպիտակների բաժանելու և իր ունեցած մտահոգությունների մասին։ Գրում է [url=https://news.am/arm/news/472242.html]NEWS.am[/url]-ը։
Նա «սեւերի ու սպիտակների» բաժանելու մասին հարցին պատասխանել է որպես ֆիզիկոս՝ շեշտելով, որ սպիտակի համար պետք է համախմբել բոլոր մյուս գույները, այդ թվում՝ սևը. «Սպիտակը մեկ գույն չէ, այն բոլոր գեղեցիկ գույների համախմբվածությունն է, սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը»։
ՀՀ նախագահը կարևորում է ոչ միայն համախմբվածությունը, բայց նաև հանդուրժողականությունն ու ազատությունը։