211652_close_icon
views-count390 դիտում article-date 19:20 29-04-2020

Աջակցություն աթլետներին

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան արհեստավարժ մարզիկներին օգնելու նպատակով ստեղծել է միջազգային հիմնադրամ։ Այն կազմում է է 500 հազար ԱՄՆ դոլար: Օգնություն կստանան համաճարակի հետևանքով դրամական նեղության մեջ հայտնված մարզիկները։ Միջոցները հատկացրել է Մոնակոյի արքայազն Ալբեր երկրորդը, ով կազմակերպության պատվավոր նախագահն է ։ Ավելի քան 35 տարի առաջ Ալբեր երկրորդը աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ Պրիմո Նեիբոլոյի հետ ստեղծել են հիմնադրամ ՝ մարզաձևը խթանելու, զարգացնելու համար, ինչպես նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ազգային ֆեդերացիաներին և մարզիկներին :

Նմանատիպ նյութեր