211652_close_icon
views-count3534 դիտում article-date 23:20 29-04-2020

Երկրում տեղի են ունենում չափազանց վտանգավոր երևույթներ, որոնք անմիջականորեն կապված են վարչապետի «սամասուդի» կոչերի և 2 տարվա ընթացքում գեներացված ագրեսիայի և ատելության մթնոլորտի հետ. «Իմ Ձայնը» նախագիծ

[b]Սպառնալիք հանրային համերաշխությանը[/b] Մեր երկրում տեղի են ունենում չափազանց վտանգավոր երևույթներ, որոնք անմիջականորեն կապված են վարչապետի «սամասուդի» կոչերի, երկու տարվա ընթացքում գեներացված ագրեսիայի և ատելության մթնոլորտի հետ։ Վարչապետ Փաշինյանը իր լայվերում խոսում է մարդկանց տներից հանելու և «սամասուդ» անելու հնարավորության մասին, դրան հետևում է արտակարգ դրության պայմաններում Գավառում [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/29/1153550/]տեղի ունեցած [/url]ծանր հանցագործությունը և ոստիկանության ներկայությամբ իրականացված հաշվեհարդարը։ Սրա արմատները ագրեսիայի և թշնամանքի այն չափաբաժնի մեջ է, որը երկու տարի շարունակ եթերներից, լայվերից ներարկվում է մեր հասարակությանը։ Սա նաև քաղաքական դատավարությունների արդյունքում հասարակության բաժանումների երկարատև փուլի հետևանքն է։ Յուրաքանչյուր հաջորդ օր իր մեջ պարունակում է նոր «սամասուդի» հնարավորություն, հատկապես եթե հաշվի առնենք համավարակի ֆոնի վրա ձևավորվող տնտեսական լարվածությունը և սոցիալական խնդիրները։ Սա իրական սպառնալիք է ներքին կայունությանը՝ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների ոտնահարման համատեքստում։ Սա սպառնալիք է հանրային համերաշխությանը և փոխհանդուրժողականությանը։ Ուստի դիմում ենք միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին, դիվանագիտական առաքելություններին, որպեսզի, հիմք ընդունելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց առաքելությունը, լուռ չհետևեն հասարակության պառակտման խորացմանն ուղղված գործընթացներին, պատշաճ գնահատական տան ատելության և ներքին թշնամանքի խորացմանն ուղղված քաղաքականությանը, փորձեն նպաստել օրինականության և հանրային համերաշխության վերականգնմանը։ [b]«Իմ Ձայնը» նախագիծ[/b]

Նմանատիպ նյութեր