211652_close_icon
views-count3761 դիտում article-date 20:26 01-04-2020

Կորոնավիրուսի ու արտակարգ դրության շորշոփի տակ Հայաստանում տեղի են ունենում բանականության հետ աղերս չունեցող, աննորմալ երևույթներ

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. Կորոնավիրուսի ու արտակարգ դրության շորշոփի տակ Հայաստանում տեղի են ունենում բանականության հետ աղերս չունեցող, աննորմալ երևույթներ։ Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Գզոգյանը որոշում է կայացրել գրավի կիրառմամբ կալանքից ազատ արձակել Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (առանձնապես ծանր հանցագործություն) մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ)... Սա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ոչ միայն նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն են հիմնավորում, որ նրա կողմից ուղիղ միջամտություն է իրականացվել քննությանը, ապօրինի ազդեցություն է իրականացվել գործով վկաների նկատմամբ, այլ նրա կողմից վերահսկվել ու նյութապես շահագրգռվել է նաև նախաքննական մարմինը։ Ավելին` նման որոշում է կայացվել այն դեպքում, երբ գրավի միջնորդության դեմ առարկություն ներկայացնող դատախազը դատարանին տրամադրեց նաև այս գործով կարևոր վկաներից (դատարանում դեռ հարցաքննված միակ վկայի) մեկի ցուցմունքը, որով փաստվում է արդեն դատաքննության ընթացքում վկայի վրա անօրինական ազդեցությունը, մասնավորապես ՌԴ տարբեր քաղաքներում վկայի հետ հանդիպումներ, անուններ, հեռախոսահամարներ, «իրավապաշտպաններ», վկայի կողմից դատարանում ասվելիքի թելադրում, անունների սովորեցում, որոնք վկան պիտի հնչեցնի և այլն։ Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են ու ամեն ինչ պարզ է։ Մնում է պարզել, թե մինչև որ օղակներն է հասած այս «աննախադեպ» որոշման կայացման «դաբրոների» հետքը... Սա է այսօր հայկական իրականությունը, մնացածը էժանագին շոու է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր