3861 դիտում
23:20 29-04-2020
Երկրում տեղի են ունենում չափազանց վտանգավոր երևույթներ, որոնք անմիջականորեն կապված են վարչապետի «սամասուդի» կոչերի և 2 տարվա ընթացքում գեներացված ագրեսիայի և ատելության մթնոլորտի հետ. «Իմ Ձայնը» նախագիծ
[b]Սպառնալիք հանրային համերաշխությանը[/b]
Մեր երկրում տեղի են ունենում չափազանց վտանգավոր երևույթներ, որոնք անմիջականորեն կապված են վարչապետի «սամասուդի» կոչերի, երկու տարվա ընթացքում գեներացված ագրեսիայի և ատելության մթնոլորտի հետ։
Վարչապետ Փաշինյանը իր լայվերում խոսում է մարդկանց տներից հանելու և «սամասուդ» անելու հնարավորության մասին, դրան հետևում է արտակարգ դրության պայմաններում Գավառում [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/29/1153550/]տեղի ունեցած [/url]ծանր հանցագործությունը և ոստիկանության ներկայությամբ իրականացված հաշվեհարդարը։
Սրա արմատները ագրեսիայի և թշնամանքի այն չափաբաժնի մեջ է, որը երկու տարի շարունակ եթերներից, լայվերից ներարկվում է մեր հասարակությանը։ Սա նաև քաղաքական դատավարությունների արդյունքում հասարակության բաժանումների երկարատև փուլի հետևանքն է։ Յուրաքանչյուր հաջորդ օր իր մեջ պարունակում է նոր «սամասուդի» հնարավորություն, հատկապես եթե հաշվի առնենք համավարակի ֆոնի վրա ձևավորվող տնտեսական լարվածությունը և սոցիալական խնդիրները։
Սա իրական սպառնալիք է ներքին կայունությանը՝ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների ոտնահարման համատեքստում։
Սա սպառնալիք է հանրային համերաշխությանը և փոխհանդուրժողականությանը։
Ուստի դիմում ենք միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին, դիվանագիտական առաքելություններին, որպեսզի, հիմք ընդունելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց առաքելությունը, լուռ չհետևեն հասարակության պառակտման խորացմանն ուղղված գործընթացներին, պատշաճ գնահատական տան ատելության և ներքին թշնամանքի խորացմանն ուղղված քաղաքականությանը, փորձեն նպաստել օրինականության և հանրային համերաշխության վերականգնմանը։
[b]«Իմ Ձայնը» նախագիծ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1006 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
985 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
919 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր