211652_close_icon

ԺԷԿ-ի նախկին պետը անպատիժ կերպով զավթել էր «Հայփոստի» տարածքը. «Ժամանակ»

views-count674 դիտում article-date 10:13 29-04-2020
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայփոստն» ազգայնացնելու և կառավարումը բարձր տեխնոլոգիաների նախարարությանը վերադարձնելու լուրից հետո «Հայփոստի» թիվ 36 բաժանմունքի աշխատակիցներն ու Աջափնյակի հսկայական «Ֆիզիկայի թաղամաս» կոչվող տարածքի բնակիչները լիահույս են, որ այս փոփոխության արդյունքում ի թիվս այլ հարցերի՝ կվերականգնվի նաև օրինականությունը։ Բանն այն է, որ տարիներ առաջ թիվ 36 բաժանմունքի աշխատակիցները հերթական անգամ ներկայանալով աշխատանքի՝ հայտնաբերել էին, որ փոստի տարածքի մի մասը գիշերով քանդվել և բռնակցվել է հարևան բնակարանին։ «Ապահով Հայաստանի» ստրատեգիական նշանակության «Հայփոստի» տարածքը սանհանգույցով հանդերձ անպատիժ կերպով զավթել էր նախկին ԺԷԿ-ի պետ Ռուբեն Գուլոյանը։ Այդ ժամանակ կատարվածին որևէ գնահատական, այդ թվում՝ իրավական չէր տրվել։ Նա անպատիժ կերպով շարունակել էր իր հակաօրինական գործողությունները։ Աջափնյակի նշված թաղամասի բնակիչները ներկայումս լիահույս են, որ գոնե հիմա օրինականություն կհաստատվի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր