211652_close_icon
views-count4214 դիտում article-date 15:18 27-04-2020

Դպրոցներում փոխադրական, նաեւ ավարտական քննություններ չեն լինի. Արայիկ Հարությունյան

Եկել ենք եզրակացության, որ տարին հեռավարով ենք ավարտելու, առկա լսարանային դասեր չեն լինելու եւ մայիսին եւս հեռավար կրթությունը շարունակվելու է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27–ին, ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փոխանցում է [url=https://news.am/arm/news/575038.html]News.am[/url]-ը։ «Այս ընթացքում հաշվառում ենք, թե ինչ ծավալ է փակվել եւ նախատեսում ենք, որ հաջորդ ուսումնական տարում՝ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին կունենանք շաբաթ օրերին պահուստային օրեր, նաեւ քննարկում ենք ուսումնական տարին 1 շաբաթ շուտ սկսել, բայց էլի մայիսի ամփոփումից է կախված»,–ասաց նա։ Նախարարն անդրադարձավ դպրոցներում փոխադրական քննություններին. «Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4–րդ եւ 9–րդ դասարանների ավարտին։ Աշակերտների մինչեւ մարտի 13–ն ունեցած եւ էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, որոնց հիման վրա աշակերտները փոխադրվում ե հաջորդ աստիճան։ Փոխադրական քննություններ չեն իրականացվում նաեւ ավագ դպրոցի 10–րդ եւ 11–րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձեւով»։ Նախարարի խոսքով՝ դպրոցներում չեն իրականացվի նաեւ ավարտական քննություններ. «Ամփոփումը տեղի է ունենում նույն ձեւով ինչ 4–րդ եւ 9–րդ դասարանների դեպքում։ Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասն ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններիս հնարավորություն է տրվում ընտրել, պահպանել քննության արդյունքը կամ ընտրել տարեկան գնահատականը, որպես ատեստատում քննական գնահատական։ Ամփոփումը կատարվում եւ ատեստատները տրվում են մինչեւ մայիսի 25–ը»։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=Դպրոցներում փոխադրական, նաեւ ավարտական քննություններ չեն լինի. Արայիկ Հարությունյան]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր