211652_close_icon
views-count1446 դիտում article-date 12:48 11-06-2016

Ուսումնական զորամասերում ընթանում են ավարտական քննություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ: Զինված ուժերի համապատասխան ծառայությունների և ուսումնական զորամասերի հրամկազմի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովներն ստուգում են ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքներն ու կրտսեր հրամանատարների ձեռք բերած հմտությունները: Հրետանային ուսումնական զորամասերից մեկում անցկացվող ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվել և գնահատվել են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով և մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական և գործնական գիտելիքները: Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ու հրետանու ջոկերի հրամանատարների ու զորատեսակի մասնագետների որակավորում ստացած կուրսանտները շուտով կհամալրեն զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները և ուսումնական զորամասում ստացած գիտելիքներով և հմտություններով կնպաստեն զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր