9-րդ միջոցառման դիմումը ձևը պարզեցվել է. այլևս կարիք չկա մուտքագրել հոր ու երեխաների տվյալները. Նաիրի Սարգսյան
ՀՀ քաղաքացիների սոցիալական աջակցության 9-րդ միջոցառման դիմումը ձևը պարզեցվել է։
ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այլևս կարիք չկա մուտքագրել դիմողի ամուսնու և երեխաների տվյալները (ՀԾՀ, ծննդյան վկայականի համար․․․), դրանք կմուտքագրվեն ինքնաշխատ եղանակով։
«Եթե նախկինում մուտքագրման խնդիր եք ունեցել, կարող այժմ նորից փորձել։
Արդեն վճարվել է 72.000 երեխայի աջակցության գումար, դեռևս մշակման փուլում է ավելի քանի 100.000 դիմում, որոնց գումարները կփոխանցվեն շաբաթվա ընթացքում»,-նշել է Նաիրի Սարգսյանը: