211652_close_icon
views-count12288 դիտում article-date 19:40 24-09-2021

Առողջապահության նախարարի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանով պատվաստումը վերածվում է պարտադրանքի. «Հայաստան» խմբակցությունը այս հրամանը վիճարկելու դիմումը մուտքագրել է ՍԴ

«Հայաստան» խմբակցությունը հաշվի առնելով հանրային արձագանքը, ինչպես նաև հերթական անգամ օբյեկտիվ քննադատությունն անտեսելու իշխանական վարքագիծը, այսօր մուտքագրել է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում՝ վիճարկելով առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը, որով պատվաստումը վերածվում է անուղղակի պարտադրանքի, իսկ բոլոր աշխատողների վրա դրվում է անհամաչափ և ոչ իրավաչափ պարտականություն 14 օրը մեկ սեփական միջոցներով ՊՇՌ հետազոտում իրականացնել։ Այս մասին ասված է ԱԺ «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ:

«Ակնհայտ է, որ այս իշխանությունները հերթական անգամ ֆինանսական բեռը թողնում են հանրության վրա, այն պարագայում, որ միջազգային փորձում տարածված էր այն մոտեցումը, որ հետազոտման ծախսերը հոգում է հենց կառավարությունը:

Դիմումի հետ միաժամանակ ներկայացվել է միջնորդություն կասեցնել հրամանի գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը:  Սահմանադրական դատարանում որպես դիմողի ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր