211652_close_icon

Հայաստանում այլևս չկա քաղաքականություն, կա Հայաստանի գոյության կողմնակիցների բանակ և Հայաստանի ապամոնտաժման կողմնակիցներ. Նաիրի Սարգսյան

views-count2293 դիտում article-date 13:38 11-06-2025
Պետք է արձագանքենք, ովքեր որ չեն արձագանքում, անտարբեր են, բավական է դիրքավորվեն ապաքաղաքական:

Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Հայաստանում այլևս չկա քաղաքականություն, կա Հայաստանի գոյության կողմնակիցների բանակ և Հայաստանի ապամոնտաժման կողմնակիցներ: Այլ դասակարգում հնարավոր չի անել, որովհետև քաղաքականությունում դիստանցավորում են, քաղաքականությամբ կամ զբաղվում են, կամ չեն զբաղվում։

Երբեմն գոյություն ունի անվտանգային նորմալ միջավայր, երբ գոյություն ունի ապագայի անորոշությունների վերաբերյալ հստակ պատկերացումներ, բայց երբ գիտես, որ ապագայում հստակ թվերով, սցենարով՝ ընդ որում տնտեսապես, անվտանգային, դիվանագիտական, հիմա արդեն կրոնական, մշակութային ու բոլոր առումներով քանդում են ՀՀ-ն, նորից եմ կրկնում՝ լուծարքային պրոցես է սկսվել Հայստանում։

Այս ժամանակ լինել անտարբեր՝ դա կլինի բիզնեսում, պետական ծառայողը, ուժային ծառայողը, ինձ այլևս քիչ է հուզում ու հետաքրքրում: Այստեղ յուրաքանչյուրը, իր ազդեցության միջավայրում, պետք է խոչընդոտող գործողություն կատարի» -ասել է Սարգսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր