Լուկաշենկոն 2,3 մլն բելառուսցիների դուրս է բերել շաբաթօրյակի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 25-ին Բելառուսում համապետական շաբաթօրյակ է անցկացվել՝ ի հեճուկս Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգադրության, որ պետք է չեղարկվեն զանգվածային բոլոր միջոցառումները:
Նախնական տվյալներով, շաբաթօրյակին մասնակցել է 2,3 մլն մարդ:
Շաբաթօրյակին անձամբ մասնակցել են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները:
Հրապարակված տեսանյութերից և լուսանկարներից պարզ է դառնում, որ միջոցառման մասնակիցները չեն պահում սոցիալական տարածությունն ու դիմակներ չեն կրում:
Ապրիլի 25-ի տվյալներով, Բելառուսում կորոնավիրուսով վարակվել է 9590 մարդ, մահացել է 67 պացիենտ: