15216 դիտում
22:44 24-04-2020
Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին կմնա կալանավորված. փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին. NEWS.am
Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի մերժել է Դավիթ Մովսիսյանի խափանման միջոցը փոխելու գրավի միջնորդությունը։ Այս մասին [url=https://news.am/arm/news/574670.html?fbclid=IwAR1pFDW1KRAj8ipUa28sHKVuNFQXqu45_rcVRhJnBFQ9ouK0oPJtz1_SC_8]NEWS.am[/url]-ին հայտնեց Դավիթ Մովսիսյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը։
Նշենք, որ Դավիթ Մովսիսյանը որպես մեղադրյալ է ներգրավված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով։
«Չեմ պատկերացնում, թե որոշման մեջ ինչ է գրած լինելու, որն իրավական տրամաբանության մեջ տեղավորվի։ Անգամ առանձնապես ծանր հանցագործության դեպքում էլ գրավ է կիրառվում՝ զուտ այս համավարակը հաշվի առնելով։ Սակայն Դավիթ Մովսիսյանի գործով յուրահատուկ մոտեցում են դրսեւորում եւ ապօրինության գնով ցանկանում են պահել կալանքի տակ»,- ասաց պաշտպանը։
Գեւորգյանը հայտնեց, որ պաշտպանյալը «Շուշի» ՔԿՀ-ում է պահվում, իրեն թույլ չեն տալիս տեսակցել նրան. «Ես դատարանում էլ հայտնեցի, որ «Շուշի» ՔԿՀ-ում պաշտպաններին թույլ չեն տալիս տեսակցել իրենց պաշտպանյալներին։ Պաշտպանյալս զրկված է հեռախոսակապից, արգելված է ցանկացած տիպի տեսակցություն։ Դատարանը դա հանգիստ կեցվածքով համարեց օրինաչափ։ «Շուշի» ՔԿՀ-ում ասում եմ, որ գրավոր դիմեմ, դուք ինձ գրավոր գրեք՝ արգելում ենք, ինձ ասում են՝ ում ուզում եք դիմեք, դուք գիտեք, թե ձեր դիմում պատասխանե՞լու ենք։ Այդ ամենը դատարանում հայտարարում եմ եւ դատավորի դեմքի արտահայտությունից հասկանում՝ մեկ է իր համար»։
Պաշտպանն ասաց, որ գրավոր դիմել է նաեւ ՄԻՊ-ին, «Մանրամասն ներկայացրել եմ խնդիրը, սակայն որեւէ արձագանք դեռեւս չեմ ստացել։ ՀՀ-ում այս պահին չկա որեւէ ներպետական մարմին, որը համահունչ արձագանք կտա խախտված իրավունքներին»։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/574670.html?fbclid=IwAR1pFDW1KRAj8ipUa28sHKVuNFQXqu45_rcVRhJnBFQ9ouK0oPJtz1_SC_8]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
24896 դիտում
16:23 22-10-2018
ԱԱԾ–ն բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին. News.am
Այս բաժնից
610 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1048 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1201 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա