211652_close_icon
views-count970 դիտում article-date 11:55 24-04-2020

Վերքը կբուժվի, երբ Թուրքիան համակերպվի իր մութ անցյալի հետ. Չարլզ Թանոք

Միացյալ Թագավորության խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ Չարլզ Թանոքը կոչ է անում Բրիտանիայի, Եվրամիության գործիչներին՝ շարունակել պայքարը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման: «[url=https://armenpress.am/arm/news/1013274.html]Արմենպրես[/url]»-ի հետ բացառիկ զրույցում Թանոքը հիշատակել է Հայոց ցեղապանության 105-րդ տարելիցը: «Չնայած նրան, որ ավելի քան մեկ դար անցել է, ժամանակը չի ջնջել ամբողջ աշխարհի հայ ժողովրդի զգացած անարդարության խորը զգացումը, Օսմանյան կայսրության իշխող երիտթուրքերի կողմից 105 տարի առաջ կատարված հրեշավոր հանցագործությունները շարունակում են մնալ վերք, որը չի բուժվի: Դա պետք է բուժվի միայն, երբ Թուրքիան համակերպվի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր մութ անցյալի հետ»,-ասել է Չարլզ Թանոքը: Նա նաև նշել է՝ Եվրոպական խորհրդանի բրիտանացի անդամ լինելու իր 20 տարիների ընթացքում որպես Հայաստանի վաղեմի բարեկամ, ինչպես նաև մեկը, որ հիանում է Մեծ Բրիտանիայում հայկական սփյուռքի նվաճումներով, հուսով է և կոչ է անում Մեծ Բրիտանիայի և ԵՄ քաղաքական-հասարակական գործիչներին. «Շարունակել աջակցությունը 1915 թվականի հայերի կոտորածները, որոնք այսօր կարող են կոչվել ցեղասպանություն, որպես մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն ճանաչելու արժանի գործին»,-ասել է նա: Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

Նմանատիպ նյութեր